19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արեգի համար. Վանաձորի N11 ավագ դպրոցը դիմում է հանրությանը

Սիրո և բարության կանթեղ` Արեգի համար…

Փոքրիկ Արեգի հիվանդության պատմությանը ծանոթանալուց հետո Վանաձորի Գրիբոյեդովի անվան N11 ավագ դպրոցն անհապաղ գործի անցավ:

1.Աշակերտական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվեց / այսօր էլ, ի դեպ, շարունակվում է/ հանգանակություն ՝ երեխայի բուժման ծախսերը հոգալու նպատակով:
Շրջիկ արկղով դրամահավաքին մեծ սիրով են մասնակցում թե՛ աշակերտները, թե՛ մանկավարժական կոլեկտիվի անդամները, թե՛ ծնողները:
2.Ստեղծվեց սոցիալական տեսահոլովակ, որի գլխավոր նպատակը երեխայի հիվանդության պատմության իրազեկումն ու տարածումն է: 

Համոզված ենք , որ մեր նախաձառնությանն անմիջապես կարձագանքեն թե՛ հանրապետության արվեստի և մշակույթի նշանավոր դեմքերը, թե՛ հասարակ քաղաքացիները,թե՛ պաշտոնյա այրերը :
3.Կազմակերպվում է աշակերտների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
4.2017 թվականի նոյեմբերի 24-ին Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում դպրոցի աշակերտների , մանկավարժների միասնական աղոթքին կմիանան հոգևոր հայրերը:
5.Նոյեմբերի 30-ին Վանաձորի սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու դահլիճում տեղի կունենա ամփոփիչ համերգ-նվիրվատվություն՝փոքրիկ Արեգին և նրա ընտանիքին աջակցելու նպատակով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ