05 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Աստված իմ, մի՞թե ողորմած չես լինի իմ հանդեպ. քնելուց առաջ խորհենք

Քանի որ Դու ուզում ես, որ նրանք ազատ լինեն, դժգոհում են, թե լուռ ես մնում։ 
Քանի որ Դու մարդկային դեմք ես ստանձնում, ասում են, թե թաքնվում ես։ 
Քանի որ նույնացնում ես Քեզ տկարների ու աղքատների հետ, ասում են, թե մեռել ես։ 
Քանի որ Դու համբերատար Աստված ես, ասում են, թե քնած ես կամ անտարբեր։ 
Քանի որ Քո Հոգին անըմբռնելի է, տրտնջում են, թե ամեն բան վատ է ընթանում։ 
Քանի որ չես համաձայնվում լինել նրանց մեղսակիցը, ասում են, թե ոչնչի պետք չես։ 
Քանի որ ոչ ոքի ոտնատակ չես ճզմում, ասում են, թե ուրեմն վատ չեն վարվել և Քեզ էլ ոչ մի կերպ չեն վիրավորել։ 
Քանի որ դու որևիցէ մեկի նման չես, Քո հասցեին ամեն բան ասում են։ 
Քանի որ ստեղծել ես մեզ Քո պատկերով, թվում է, թե նրանց ասածներն իրոք ճիշտ են։ 
Աստված իմ, մի՞թե ողորմած չես լինի իմ հանդեպ։

Փ. Ֆերթին

Աղբյուրը՝  www.mashtoz.org 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ