Միխայիլ Զադորնովին հուղարկավորել են Յուրմալայում՝ հոր կողքին /տեսանյութ/
Հումորիստ, գրող Միխայիլ Զադորնովին հուղարկավորել են Յուրմալայում՝ հոր կողքին։ այդպիսին է եղել հումորիստի վերջին ցանկությունը։
Զադորնովին վերջին հրաժեշտը տալու են եկել միայն նրա ընկերներն ու մտերիմները։ Մինչ այդ Մոսկվայում տեղի է ունեցել նրա հոգեհանգստի արարողությունը, որտեղ նրան հրաժեշտ տալու էին եկել նրա հազարավոր երկրպագուները։
Զադորնովին վերջին հրաժեշտն են տվել ծափահարությունների ներքո։
Հիշեցնենք, որ հումորիստը մահացավ 70 տարեկանում՝ տեւական ու ծանր հիվանդությունից հետո։