05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Դասի ժամանակ առաստաղը փլվել է աշակերտների գլխին

Դոնի Ռոստովի դպրոցներից մեկում անգելերենի դասի ժամանակ առաստաղը փլվել է աշակերտների գլխին։ Դասարանում այդ պահին հինգերորդ դասարանի աշակերտներն են եղել։

Փլուզման արդյունքում աշակերտուհիներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց։

Աշակերտներից մեկի մայրը պատմել է, որ նման բան այս դպրոցում էլի է պատահել։ Մեկ տարի առաջ փլվել էր դպրոցի մուտքը։

Ընդ որում, ուսուցիչները ստիպել են աշակերտներին ջնջել հեռախոսների մեջ առկա լուսանկարներն ու տեսանյութերը փլուզումից, որպեսզի ոչ ոք այդ մասին չիմանա։

Սակայն միջադեպի մասին հայտնի է դարձել ու քննություն է սկսվել։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ