27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սա ևս հանցագործություն է, որն, ըստ Ձեզ, ևս ուղղելի՞ է. դասախոսը՝ նախարարին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գյումրի էր այցելել  ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ծանոթանալու Շիրակի պետական համալսարանում տիրող լարված իրավիճակի պատճառներին։  Նախարարը երկար առաձնազրույց է ունեցել բուհի ռեկտորի,  բողոքող դասախոսների և ուսանողների հետ:  Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը պարզել է, որ կան  մի շարք  խնդիրներ, որոնք կապված են բուհում ուսումնական պլանների, դասախոսների աշխատանքի կազմակերպման և ուսոնողների իրավունքների հետ:

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի՝ ՇՊՀ այցի շուրջ իր դիտարկումներն է նշել բաց նամակի հեղինակներից դասախոս Գագիկ Համբարյանը.

«Նախ, շատ զարմանալի է,որ պարոն նախարարի մոտ զարմանք է առաջացել,որ ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան… Հարգարժան պարոն նախարարին տեղեկացնեմ, որ այդ խնդիրը միայն պատմության բաժնին չի վերաբերում…Ձեզ մոտ սխալ կարծիք է ստեղծվել…Այդ խնդիրը ունեն ԲՈԼՈՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ, քանի որ ռեկտոր Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ ուսումնական պլանները փոփոխվել են բոլոր բաժիններում,որի արդյունքում ստեղծվել է խայտառակ իրավիճակ…

Ինչ վերաբերվում է նախարարի նշած «անձնավորված» հարաբերություններին,ապա հենց նույն ռեկտորն է դրա հեղինակը,ով հատուկ «անձնավորված» վերաբերմունք ունի պրոֆեսորադասախոսական անձնակազմի նկատմամբ և զբաղված է տարրական հովանավորչությամբ…

Շատ զարմացա պարոն Մկրտչյանի նշած գոյություն չունեցող «խորքային անլուծելի հարցեր չլինելուն… Այո,բոլոր հարցերն էլ լուծում ունեն…Սակայն ի՞նչ,ամեն անգամ երբ պարոն Մինասյանը ապօրինություններ և կամայականություններ է անելու, Ձեզ ենք դիմելու՞…Այսինքն,ըստ պարոն Մկրտչյանի,այն,որ ռեկտորի կողմից պարտադրված ուսումնական պլանների փոփոխման պատճառով խաթարվել է ամբողջ ուսումնական գործընթացը և Ձեր հրահանգով այն պետք է շատ արագ փոփոխվի,դա նորմա՞լ է…

Բոլոր ԲՈՒՀ-երում ընթանում է հանգիստ ուսումնական պրոցես, իսկ մենք մեկ ամիս դասեր անելուց հետո պետք է փոփոխենք ուսումնական պլանները…Դուք դա նորմա՞լ եք դիտում…Զարմանալի է…Դա,ինչպես Դուք էիք նշել ուսանողների հետ հանդիպման ժամանակ,հանցագործություն է և քրեորեն պատժելի…Եթե պարոն Մինասյանը քրեորեն պատժելի արարք է գործել,ապա ինչու՞ չեք դիմում դատախազություն…

Պարոն Մկրտչյան,Դուք «խորքային հարց» չեք դիտում նաև ռեկտոր Մինասյանի «ինտեգրված» ուսուցման ձևը,որը Հայաստանում չի կիրառվում..Սահակ Մինասյանի կողմից դրա ներդրումը ԲՈՒՀ-ում ապօրինի է և անօրինական…Սա ևս հանցագործություն է,որն,ըստ Ձեզ,ևս ուղղելի՞ է…
Կամայական է նաև կրեդիտային համակարգով նախատեսված շաբաթական ծանրաբեռնվածությունը 24-30-ն ժամից 12-ի իջեցումը և դասաժամերի 50 % կրճատումը…

«Խորքային» չէր նաև այն,որ ռեկտոր Մինասյանը չէր ցանկանում բարձր ՄՕԳ ունեցող ուսանողների վարձավճարները զեղչել… Ես շատ ուրախ եմ,որ Ձեզ շատ են դուր եկել մեր ուսանողները…Մենք ևս նրանցով հիանում ենք…Չգիտես ինչու,պարոն Մկրտչյանը կենտրոնացել է դասախոսների միջանձնային հարաբերությունների վրա,մոռանալով,թե այդ նույն դասախոսներն ինչ ԽՈՐՔԱՅԻՆհարցեր բարձրացրեցին,որոնք վերաբերվում են ԲՈՒՀ-ում մեծ թափ առած ռեկտորի անօրինականություններին, կամայականություններին, ապօրինություններին,որոնք քրեորեն պատժելի են, ինչպես ասում եք Դուք…

Հ.Գ.Ուսանողների մոտ քրեորեն պատժելի զանցանքներ գործած ռեկտոր Մինասյանի գործունեության վերաբերյալ արտահայտություններ արած նախարար Լ.Մկրտչյանը,ով հորդորել էր ուսումնական խայտառակ պլանների պահով դիմել դատախազություն, իր մեկնաբանություններում ասում է,որ դրանք «խորքային անլուծելի հարցեր» չեն…Հետաքրքիր է, բա ի՞նչ են…:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ