11 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Շիրակի պետական համալսարանում համալիր ստուգումներ են պետք. նախարարը՝ Գյումրիում

Գյումրի էր այցելել լ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ծանոթանալու Շիրակի պետական համալսարանում տիրող լարված իրավիճակի պատճառներին։  Նախարարը երկար առաձնազրույց է ունեցել բուհի ռեկտորի,  բողոքող դասախոսների և ուսանողների հետ:  Լսելով բոլոր կողմերին՝ նախարարը պարզել է, որ կան  մի շարք  խնդիրներ, որոնք կապված են բուհում ուսումնական պլանների, դասախոսների աշխատանքի կազմակերպման և ուսոնողների իրավունքների հետ:

Նախարարը լրագրողների հետ զրույցում նշել է .<<Ճիշտն ասած, ես բովանդակային իմաստով չէի սպասում, որ նման խնդիրներ կլինեն: Այստեղ դասախոսները տարիներ շարունակ վճարվել են  ժամավճարով, պետք է դրույք լիներ, դասախոսների ընտրություն պետք է լիներ: Ուսումնական պլաններում ևս կան խնդիրներ, ուսանողները նշեցին, որ նույն առարկան ստիպված են անցնել երկրորդ անգամ: Սրանք խնդիրներ են, որոնք գուցե և պայմանավորված են ինստիտուտից համալսարան վերակազմավորմամբ:   Ինչ վերաբերում է գրքային ֆոնդին ու հեռակա ուսուցմանը, լսել եմ երկու կողմերի կարծիքները: Դրա համար եմ ասում՝ համալիր ստուգում անենք, հասկանանք»,-ասաց նախարարը։ 

Նշենք նաև, որ Շիրակի դատախազությունը  սկսել է ուսումնասիրել ՇՊՀ-ի դասախոսների բաց նամակում տեղ գտած  փաստերը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ