03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մովսես Երեմյանն ու Անի Երանյանը այս անգամ համակարծիք են/ֆոտո/

Մովսես Երեմյանի համար “Խաղանք իմ կանոներով” ֆիլմում նկարահանվելու հնարավորությունը իսկապես մեծ կինո մտնելու հնարավորություն է: Մովսեսը գլխավոր հերոսի դերը ստանձնել է քասթինգների արդյունքում: Henaran.am-ի հետ զրույցում դերասանը տեղեկացրեց, որ շրջանառվում են խոսակցություններ, թե ֆիլմում իր դերը տրվել է Անի Երանյանի պատվերով.”Դա իրականությանը չի համապատասխանում: Ես մասնակցել եմ քասթինգին ու ընտրվել:Այս բոլոր խոսակցությունները որոշ մարդկանց անիմաստ երևակայության արդյունքն են: Ասում էին նաև թե ֆիլմի նկարահանումները դադարեցվել են, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում: Ես խաղում եմ գլխավոր դերում Անի Երանյանի հետ միասին”,-նկատեց մոդել, դերասանը:

Խոսելով ֆիլմի նկարահանումների մասին Մովսեսը մեզ հետ կիսվեց իր տպավորություններով.”Ֆիլմում  նկարահանվում է Հայաստանի գեղատեսիլ վայրերում, տեսարաններ կան ասենք Գառնիում: Ամեն ինչ բարձր որակով է արվում”:

Մովսեսը տեղեկացրեց, որ իր և Անի Երանյանի մեջ այս պահին զուտ գործընկերային հարաբերություններ են.”Ես չեմ մտածում լինի առողջ, մտածող մարդ, որը իր անձնականը զոհի հանուն PR-ի”,-հավելեց դերասանը:

Մովսես Երեմյանը բասացաբար է վերաբերվում բոլոր այն մարդկանց և լրատվամիջոցներին, ովքեր իրենց “քիթը խոթում” են ուրիշի անձնական կյանքի մեջ.”Դա բացասաբար է անդրադառնում իմ վրա, ասես ինձ հետևում են”:

Մովսեսը նկատեց, որ այդպես է կարծում նաև Անի Երանյանը.”Այդ հարցում մենք համակարծիք ենք: Խնդրում ենք հանգիստ թողնել մեզ”,-ասաց դերասանը:

 Նկարը` տրամադրել է Մովսես Երեմյանը: Այս կերպարով է նա հանդես գալիս ֆիլմում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ