Մեծ արագությամբ ընթացող մեքենայի բեռնախցիկից երկու երեխա է ընկել /տեսանյութ/
Արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Սոչիում։ Մեքենան մեծ արագությամբ ընթացել է, երբ դրա բեռնախցիկից երկու փոքր երեխա է ընկել։
Մեքենայի ղեկին կին է եղել։ Ընթացքի ժամանակ մեքենայի բեռնախցիկը բացվել է, եւ սկզբում մի փոքրիկն է ցած ընկել, հետո՝ մյուսը։
Բարեբախտաբար, անցորդները տեսել են ու ժամանակին օգնել փոքրիկներին։ Նրանցից մեկը՝ 3 տարեկան աղջնակը, վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել, մյուս փոքրիկը չի վնասվել։
Պարզվել է, որ մեքենայի վարորդը 39-ամյա կին է, փոքրիկների մայրը։ Թե ինչպես են փոքրիկները մեքենայի բեռնախցիկում հայտնվել, հայտնի չէ։
Դեպքի առթիվ քննություն է սկսվել։