29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատիվ միայն Աստծուց փնտրեք

Պատիվ միայն Աստծուց փնտրեք։ Հիսուսը պատվի հետ խաղեր չի խաղում։

«Չեմ ընդունում փառք /պատիվ/ մարդկանցից․․․ Ես եկել եմ Իմ Հոր անունով եւ չեք ընդունում Ինձ։ Իսկ եթե ուրիշ գա՝ իր անունով, նրան կընդունեք։ Ինչպես կարող եք հավատալ, երբ իրարից փառք եք ընդունում, իսկ փառքը, որ Աստծուց է, չեք ընդունում»։

Փառքի խաղում յուրաքանչյուրը մեդալ կամ տիտղոս է տալիս, վերցնում, որպեսզի իրեն ուրիշների աչքերում բարձրացնի։ Նման խաղում դուք ինչ-որ բաներ կանեք, որպեսզի դուր գաք մարդկանց, հաճոյանաք նրանց ականջներին։ Փառքի, պատվի խաղերը անում են այն դատարկ վախից, թե ինչ կմտածեն մարդիկ։

Դա անպատվություն է Աստծո համար՝ փնտրել փառք ուրիշներից, փոխանակ այն փառքի, որ Աստծուց է։ 

Ես որոշում եմ կայացրել երկար տարիներ առաջ, ավելի քան 25 տարի առաջ, որոշել եմ լինել այն փառքի մեջ, որն Աստծուց է։ Ես որոշել եմ լինել Նրա Խոսքում եւ մնալ մաքուր։ Ես ընտրել եմ հաճեցնել Աստծուն, ոչ թե մարդկանց․․․ ամեն գնով։ Ես որոշել եմ կանգնել ու չընկնել եւ կանգնած եմ։ Դուք նույնպես կարող եք անել դա։ Մտածեք այդ մասին։ Աղոթեք դրա համար։ Եւ ընտրեք փառքը, որը Աստծուց է գալիս։ Երբ Աստված տեղ է տալիս ձեզ, ի՞նչ տարբերություն, թե ուրիշ մեկն ինչ է մտածում։ 

Ձեր խոսքը այքան ամուր կլինի, ինչպես Աստված։ Նա խոստանում է սա։ Նա ձեզ է տվել Իր խոսքը։

Քեննեթ Կոուլենդ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ