29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երջանկության 10 բանալիները

Ի՞ՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Երջանկությունը քո ձեռքում է: Աստված քեզ իբրև մարդ տվել է ամենակարևորը, որը չի տվել կենդանուն. խիղճ, կամք, մտածելու և ընտրելու կարողություն: Ուրեմն Աստծուն փառք տալով ու գոհ մնալով քո վիճակից, դու կգտնես քո երջանկությունը ու դրանով կնպաստես նաև ուրիշների՝ քո նմանների երջանկությանը: Երբե’ք ուշ չի: Փորձի’ր և ուրախ կլինես:

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ՏԱՍԸ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ

1. Գտեք ձեր ինքնավստահությունը, սիրեցեք ձեր անձը, համոզվեք, որ բոլորի նման դուք էլ արժանի եք բոլոր լավ բաների: Մյուս կողմից, ներաղամիտ գտնվեցեք ձեր հանդեպ և քնելուց առաջ աչքի անցկացրեք օրվա ընթացքում կատարած ձեր լավագույն գործերը և ինքներդ ձեզ գնահատեք կամ քննադատեք:

2. Ընդունեցեք, որ բախտավոր եք այնքան ժամանակ, որ դեռ ոտքի վրա եք, շրջապատված ձեր հարազատներով, այնքան ժամանակ, որ ձեր առողջական վիճակը բավարար է, փառք տվեք Աստծուն և խոստովանեցեք, որ ուրիշների համեմատ ավելի բախտավոր եք ձեր այդ վիճակի համար:

3. Խուսափեցեք հոռետեսությունից, նույնիսկ եթե ամեն բան վարդագույն չի ձեր շուրջը, նույնիսկ եթե կյանքը դաժան է գտնվել ձեր նկատմամբ, ընդունեցեք, որ դուք միակը չեք, սա է կյանքի օրենքը ու թե՝ «Ձախորդ օրերը ձմռան նման կու գան ու կերթան…»:

4. Ձեր կյանքին իմաստ տվեք, փոխանակ անդադար ողբալու կամ դժգոհելու ձեր չիրագործված նպատակների համար, աշխատեցեք մի բարի գործ կատարել, այսինքն՝ դուրս եկեք միօրինակությունից և ամեն առավոտ, երբ արթնանաք, արդեն իսկ իմանաք` օրվա ընթացքում ի՞նչ անելիքներ ունեք, այսինքն՝ նպատակ ունեցեք, աննպատակ մի’ ապրեք:

5. Ուրիշներին լսեցե’ք, աշխատեցեք հասկանալ ձեր շրջապատի մարդկանց, սա կօգնի, որ դուք չմեկուսանաք ու չկղզիանաք:

6. Իմացեք ձեր արժեքը իբրև մարդ, ապրող, շնչող ու կենդանի անձնավորություն: Եթե դուք ձեր արժեքը իմանաք ու ձեզ ճանաչեք, վստահ եղեք բոլորն էլ ձեզ հետ հաշվի կնստեն:

7. Փորձեք ձեզ հավասար վիճակում չտեսնել, մանավանդ հարստություն ունեցողների հետ: Դա բնական է և միշտ էլ եղել է ամեն դարում: Միշտ նկատի ունեցե’ք, որ նյութական հարստությունը դեռ երջանկություն չի:

8. Բարի և հանդուրժող եղե’ք:

9. Ներելու ոգի ունեցե’ք:

10. Աշխատեք համարձակ լինել, մի’ ապրեք միայն ձեր, այլ՝ նաև մարդկանց համար: Ավետարանն ասում է. «Սիրի’ր ընկերոջդ քո անձի պես»: Շարժվի’ր և գործի’ր այս սկզբունքով ու անպայման հաջողություններ կունենաս և ամենակարևորը՝ երջանիկ կլինես:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ