Ինչպես կարող ես բերել Աստծո օրհնությունները քո կյանք
Հիշեք հետեւյալը՝ երբ դուրս եք գալիս ձեր կաղապարից ու սկսում եք Աստծո խոսքով մտածել, դուք դուրս եք գալիս սահմանափակումների կաղապարից եւ մտնում եք Ամենազոր Աստծո անսահման ուժի մեջ։
Իսկ նրա ուժն իրականում անսահման է։ Աստված կարող է լուծել այս աշխարհի յուրաքանչյուր ֆինանսական խնդիր։ Դրանք բոլորն իրար հետ վերցրած Աստծո համար դժվարություն չեն ներկայացնում։ Դուք կարող եք աշխարհի ամբողջ հարստությունը վերցնել, միասին դնել, եւ այն ոչ մի տպավորություն չի թողնի Աստծո վրա։ Նա է ստեղծել այդ ամենը։
Դրա համար դադարեք մտածել, թե ինչ կարող եք դուք անել, եւ սկսեք մտածել, թե ինչ կարող է անել Աստված։ Երբ ֆինանսական լուրջ խնդիր ունեք, սկսում եք մտածել՝ երբ ես կկարողանամ այնքան ստանալ, որպեսզի․․․Դադարեցրեք այդ միտքը։
Դրա փոխարեն սկսեք մտածել Հիսուսի մասին։ Թույլ տվեք, որ Նրա Խոսքը լսելի լինի ձեզ։ Բացեք ձեր բերանն ու ասեք․ «Իմ Աստված հոգում է իմ բոլոր կարիքները։ Նա ունակ է հարստացնել ինձ ամեն բարիքներով, որպեսզի ես, միշտ ու ամեն ինչում գոհություն ունենալով, հարուստ լինեմ՝ ամեն բարի գործի համար»։
Դադարեք մտածել ձեր կաղապարներով ու սկսեք մտածել Աստծո խոսքի կանոններով ու թույլ տվեք Հիսուսին օրհնել այս աշխարհը ձեր միջոցով։
Քեննեթ Քոուպլենդ