Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո
«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում, որը կկայանա մայիսի 9-ին, Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա 16-րդ համարի ներքո: Մրցույթի 18 մասնակիցները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:
Մրցույթի 2-րդ եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Ընդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա “Fly with me” երգով, որը շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Ըստ եվրատեսիլյան “Wiwibloggs” կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաեւ գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը: