26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի վրա

Կ․Պոլսի Հայոց Պատրիարքարանում ստեղծված խնդրահարույց իրավիճակի միակ լուծումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ձեռքում է։ Վերջինս պետք է զանգահարի Աթեշյանին և մեկ ժամ ժամանակ տա նրան ընտրություն կատարելու Հայաստանյաց Առաքելական եկեղեցու որոշումները հարգելու կամ կարգալույծ լինելու միջև։ 
 
Այս մասին այսօր՝ մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Պահանջում ենք պատժել սրբապիղծ Աթեշյանին» հասարակական–քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:
Նախաձեռնության անդամները մանրամասնեցին, թե ինչու է Արամ Աթեշյանը  թուրքական իշխանություններին ապավինելու գնով Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն դեմ գնացել:
 
«Սա նշանակում է, որ Արամ սրբապիղծ Աթեշյանը թքած ունի Մայր Աթոռի ու նրա որոշումների վրա, Գարեգին Բ-ն շատ անհարմար իրավաիճակում է հայտնվել, սակայն այդ վիճակից կարող է դուրս գալ միայն մեկ զանգով»,- ընդծեց  Հացպանյանը:
 
Հացպանյանի փոխանցմամբ՝ օրերս Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքարանի տեղապահ ընտրված Գարեգին Սրբազան Բեքչյանը նամակով դիմել է հայկական ԶԼՄ-ներին ու պոլսահայ համայնքին՝ հայտարարելով, որ ուրբաթ վերադառնալու է Կ․ Պոլիս, գնալու է պատրիարքարան և ստանձնելու է իր պարտավորությունները։ 
 
Այս հայտարարությունից շատ չանցած Ա․ Աթեշյանը փոխել է տվել Կ․ Պոլսի Պատրիարքարանի բոլոր փականները։
«Պոլսահայ համայնքը սպասում է ընտրված տեղապահ Գարեգին Սրբազան Բեքչյանի վերադարձին․ պատկերացնում եք, թե ինչ տեղի կունենա, եթե Գարեգին  Բեքչյանին պոլսահայ համայնքն ուղեկցի Պատրիարքարան, իսկ այնտեղ նրանց դիմավորող չլինի, ավելին՝ դռները փակ լինեն»,- հարցադրում արեց Սարգիս Հացպանյանը և հավելեց որ նման իրավիճակի դեպքում պոլսահայ համայնքը պարզապես ջարդելու է Արամ Աթեշյանի գլուխը։ 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ