13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

80 մարդու մահվան պատճառ դարձած մեքենավարը “գլուխ է գովացել” սոցցանցերում

Իսպանիայում վթարի ենթարկված գնացքի մեքենավարը սոցցանցերում հպարտացել է մեծ արագությամբ սլանալու փաստով: Հիշեցնենք, որ գնացքի` գծերից դուրս գալու հետեւանքով շուրջ 80 մարդ է մահացել: 

Մեքենավար Ֆրանսիսկո Խոսե Գարսոն Ամոն, ով մեղավոր է 80 մարդու մահվան մեջ, խոտսովանել է, որ շրջադարձի պահին գնացքն ընթանալիս է եղել ժամում 190 կմ արագությամբ` կրկնակի անգամ արագ այդ վայրում թույլատրված նորմայից: Մեքենավարին արդեն կալանավորել են, գրում է “pravda.ru”-ն:

2012-ին գարնանը Ամոն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր արագընթաց գնացքի արագաչափի լուսանկարը, որը ցույց է տվել ժամում 200 կմ արագություն: Մեքենավարի խոսքով` “դա դեռեւս սահման չէ”: Նա նաեւ “գլուխ է գովացել” այն փաստի համար, որ իրեն հաջողվում է անցնել ազգային գվարդիայի կողքով այնպիսի արագությամբ, որ ռադիոտեղորոշում սարքերը չեն աշխատում: Հինգշաբթի օրը լուսնկարները անհետացել են Ամոյի էջից:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ