12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Եգիպտոսում 6 մարդ է սպանվել, 11-ը` վիրավորվել` մի շարք պայթյունների արդյունքում

6 մարդ զոհվել է, 11-ը վիրավորվել են Սինայի թերակղզում տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում, հաղորդում է “Reuters”-ը:

Սպանվածների թվում 2 քաղաքացիական, 2 բանակային սպաներ եւ ոստիկանության 2 աշխատակիցներ են: Ընդհանուր առմամբ գրոհայինները 10 հարձակում են իրականացրել բանակային անցակետերի եւ ոստիկանության վրա:

Իսլամիստական գոհայիններն ակտիվ գործունեություն են ծավալում Սինայի թերակղզում Հոսնի Մուբարաքի վարչակարգի տապալումից հետո` 2011-ի սկզբից ի վեր: Նրանք մի քանի անգամ պայթեցրել են Եգիպտոսից Իսրայել գազամուղը, ինչպես նաեւ գերի են վերցրել օտարերկրացի զբոսաշրջիկներին եւ կրակել Էյլաթ սահմանային իսրայելական քաղաքի վրա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ