09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ֆինանսների նախարարն առանց նվերի էր եկել

Եթե Հունաստանը կարողանա իր ծախսերից ավելցուկ ստանալ, ապա հաջորդ տարվա վերջին նոր ֆինանսական փաթեթ կարող է ստանալ: Այդ մասին Աթենքում հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն: Նա հույներին խորհուրդ է տվել կենտրոնանալ համաձայնությունները կատարելու վրա, որպեսզի այդ կերպ վերջիններս կարողանան շահել վարկատուների վստահությունը, հաղորդում է “euronews”-ը:

Ավելի վաղ Շոյբլեն հայտարարել էր, որ Հունաստանի պարտքի մի մասը կրճատելու մասին խնդրանքն անհնարին է եւ կոչ էր արել դադարեցնել այդ թեմայի շուրջ քննարկումները: 

Նախարարի այցն անց է կացվել անվտանգության խիստ միջոցների ֆոնի վրա, քանի որ իշխանություններն արգելել էին զանգվածային ցույցեր անցկացնել մայրաքաղաքում, ինչը հասարակության մոտ դժգոհության ալիք էր բարձրացրել:

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, չնայած հունական կառավարության սպասելիքների, որ գերմանացի նախարարը Հունաստանին աջակցելու զգալի քայլ կանի, Շոյբլեն Աթենք է ժամանել առանց նվերի: Նա ընդամենը խոստացել է, որ Եվրոպան կշարունակի օգնել Հունաստանին մինչեւ 2014-ի ավարտը, երբ երկիրը կստանա օգնության վերջին փաթեթը վարկատուների կողմից: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ