03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ջասթին Բիբերը փսխել է բեմին /վիդեո/

18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել հենց ելույթի ժամանակ: Ֆենիքսի արվարձանում ընթացող նրա համերգն ավարտվել է սկանդալով:

“Out of Town Girl” հայտնի հիթի կատարման ժամանակ դեռահաս երգիչը սրտխառնոց է ունեցել: Նա թողել է պարային խմբին բեմի վրա, իսկ ինքը հեռացել: Մի քանի րոպեից Ջասթինը վերադարձել է, սակայն այս անգամ նա փսխել է հենց հանդիսատեսի առջեւ:

Ջասթինը ներողություն է խնդրել երկրպագուներից եւ հայտնել, որ պատճառն իր վատառողջ լինելն է: Թվիթերի իր բլոգում երգիչը գրել է. “Հիանալի շոու էր, իսկ կաթը վատ ընտրություն էր”:

Այս սկանդալն առաջինը չէ Բիբերի կարիերայի ընթացքում: Շուրջ կես տարի առաջ Փարիզում ընթացող համերգի ժամանակ երիտասարդ երգիչը լուրջ վնասվածք էր ստացել` բախվելով ապակե միջնորմին: Սակայն տղան կարողացել էր վերադառնալ բեմ եւ ավարտին հասցնել համերգը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ