14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Սեքսը եւ ըմբռնումը հարաբերությունների հիմքն են

Եթե դուք նոր եք սկսել ապրել միասին կամ ամուսնացել եք, եւ արդեն մտածում եք տնային հարմարավետության մասին, դասավորում եք բնակարանը, ապա պետք չէ մոռանալ սեռական հարաբերությունների մասին: Պետք չէ անտեսել սեռական կյանքը, քանի որ տղամարդիկ հակված են դրսում փնտրել այն ամենը, ինչի կարիքը նրանք ունենում են տանը: 

Խնդիրներն աշխատավայրում սովորական բան են, սակայն եթե նա կիսվել է ձեզ հետ, կարիք չկա ասել “ես այդպես էլ գիտեի”, “ես ճիշտ էի”, “իսկ ինչ էիր սպասում”: Նման արտահայտությունները միայն հեռացնում են ձեզ միմյանցից: Նրան ոչ թե քննադատություններ կամ խրատներ են հարկավոր, այլ սովորական աջակցություն: Նա պետք է զգա, որ նույնիսկ դժվար պահին, չնայած դժվարություններին եւ ձախողումներին, ինքը սիրված է: Ավելորդ խղճահարությունը եւս անտեղի է: Կարեւորը` նրա կողքին եղեք եւ ասեք, որ ամեն ինչ կկարգավորվի:

Եվ, իհարկե, երկարակյաց զույգերը, ովքեր միասին են ավելի քան 20 տարի, փաստում են, որ չարժե վեճերը տնից դուրս հանել: Իսկ առաջացած հարցերը հարկավոր է լուծել երկուսով` առանց ընկերների, ծնողների օգնությանը դիմելու: Եվ անկասկած երջանիկ կլինեք:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ