25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը Գերմանիայի իշխանությունը նացիստական է անվանել․ Մերկելը պատասխանել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ էրդողանը Գերմանիայի իշխանություններին նացիստական գործելաոճի մեջ է մեղադրել։

«Գերմանիա, դուք ժողովրդավարության հետ ոչ մի առնչություն չունեք: Ներկայումս ձեր քայլերը, չեն տարբերվում անցյալում նացիստականից: Մենք էլ կարծում էինք, թե Գերմանիան վաղուց հրաժարվել է դրանից, բայց սխալվել ենք»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ թուրքական կողմին բարկացրել է այն, որ Գերմանիայի իշխանություններն արգելել են սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի անցկացումն ու թուրք պաշտոնյաների ելույթները Գերմանիայի տարածքում:

Էրդողանի այս խոսքերին պատասխանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։ Վերջինն իր վրդովմունքն է հայտնել Էրդողանի խոսքերի հետ կապված եւ հայտարարել, որ Էրդողանի խոսքերը անտեղի են եւ անարդարացված, հայտնում է DW-ն։

«Նման անտեղի հայտարարությունները, իրականում, անհնար է լրջորեն մեկնաբանել»,- ասել է Մերկելը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ