14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դաժան սպանություն Ռուսաստանում․ սպանել են ամուսիններին եւ երկու մանկահասակ երեխաներին

Դաժան սպանություն է տեղի ունեցել Տուվայում։ Անհայտ անձինք ներխուժել են երիտասարդ ընտանիքի տուն եւ սպանել 35-ամյա ամուսիններին եւ նրանց երկու դուստրերին՝ 4 եւ 6 տարեկան՝ փոքրիկներին լոգարանում խեղդամահ են արել։

Որպեսզի հանցանքի հետքերը թաքցնեն, հանցագործները բնակարանը հրդեհել են, իսկ երբ հրշեջները մարել են հրդեհները, սարսափելի տեսարանի են ականատես եղել․․․

«Աղջիկները լոգարանում էին, մայրը խոհանոցում էր՝ դանակահարված, հայրը՝ դրսի դռան մոտ, կրկին դանակահարված։ Այժմ հայտնի չէ, թե որն է եղել սպանության պատճառը, նախնական վարկածով՝ հանցագործները ներխուժել են բնակարան՝ թալանելու նպատակով»,- ասել է իրավապահներից մեկը։

Սպանվածների ինքնությունը պարզ է, հայրը՝ Վլադիսլավը, ադմինիստրատոր է աշխատել, կինը՝ Լիլիան, մանկապարտեզում է աշխատել, ընտանիքը լավ ընտանիք է եղել, որեւէ խնդիրներ երբեք չեն առաջացրել։

 

 

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ