5 դոլար տուգանք` ծննդաբերության ժամանակ արձակած յուրաքանչյուր ճիչի դիմաց
Կոռուպցիան Զիմբաբվեում այնպիսի սովորական երեւույթ է դարձել, որ տեղի հիվանդանոցներից մեկում “տուգանք” են նախատեսել ծննդաբերության ժամանակ կնոջ արձակած յուրաքանչյուր ճիչի համար: Ամեն անգամ, երբ կինը ճչում է ցավից, նա ստիպված է բժիշկներին հավելյալ 5 դոլար վճարել, տեղեկացնում է “The Washington Post”-ը: Այդ հիվանդանոցի բժիշկները պնդում են, թե այդ տարբերակով իրենք փորձում են նվազեցնել “կեղծ տագնապների” քանակը, սակայն ակնհայտ է, որ դա գումար վաստակելու եւս մեկ նոր միջոց է:
Զիմբաբվեում կոռուպցիայի վատ դրության մասին վաղուց է հայտնի, սակայն ոչ ոք չէր պատկերացնում, որ այն նման մասշտաբների կհասնի: “Transparency International”-ի տվյալներով` երկրի բնակչության 62 տոկոսը խոստովանել է, որ նախորդ տարվա ընթացքում ստիպված է եղել կաշառք տալ:
Աֆրիկայի ամենաաղքատ երկրների ՀՆԱ-ն մեկ մարդու համար 500 դոլար է կազմում, իսկ միջին աշխատավարձը Զիմբաբվեում հազվադեպ է գերադասում 150 դոլարը: Ընդ որում, ծննդկանին հիվանդանոց հասցնելու համար 50 դոլար են պահանջում: Ստացվում է, որ այն կանայք, ովքեր չեն դիմանա ցավին եւ կճչան ծննդաբերության ժամանակ, բժիշկներին են տալու իրենց տարեկան եկամտի կեսը: Չվճարելու դեպքում այդ գումարին “տոկոսներ” են ավելանում: Այդ պատճառով էլ շատ կանայք գերադասում են ծննդաբերել տանը, ինչն էլ հաճախ ողբերգությամբ է ավարտվում: ՄԱԿ-ի տվյալներով` Զիմբաբվեում օրական ծննդաբերության ժամանակ միջինում 8 կին է մահանում: