26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը ճանաչման դեմ ուղղված հայցը

Գերմանիայի սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը:

Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը:

«Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես հիմնավորում դատարանը նշել է, որ չկան բավարար ապացույցներ այն մասին, թե Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:

Թուրք փաստաբանը հավելել է, որ իրենք արդեն ստացել են դատարանի վճիռը և պատրաստվում են առաջիկայում հայց ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ 8 տարբեր հայցեր են ներկայացվել Գերմանիայի սահմանադրական դատարան:

Հիշեցնենք, որ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն (1 դեմ և 1 ձեռնպահ) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և Գերմանիայի մեղսակցությունը ընդունող բանաձև: Այդպիսով, Գերմանիան դարձավ Ցեղասպանությունը ճանաչած 29-րդ երկիրը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ