28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Վերջ տվեք խայտառակությանը

Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն արձագանքել է Պոլսո հայոց պատրիարքարանի շուրջ տիրող լարված մթնոլորտին: Հիշեցնենք, որ Սեպուք Չուլջյանը Պոլսի պատրիարքի թեկնածուներից մեկն է, այս մասին գրում է Արեւելքը:

Իմ հոգևոր եղբոր` Սահակ Սրբազանի զայրութն ու այս ծայրահեղ որոշումը ևս մեկ անգամ ահազանգ է բարձրացված պոլսահայության և հոգևոր դասի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների վերաբերյալ: Հուսով եմ սա լինելու է ոչ թե իր ձևակերպմամբ «պարտության ճիչ», այլ սթափության կոչնակ: Վիճակը թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանագիծը վաղուց է հատել: Համայն հայությունը ութ տարի շարունակ ծով համբերությամբ հետևում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կամակորություններին և անձնական ամբիցիաներով պայմանավորված խաղերին:

Իբրև իմ կրտսեր եղբորը` Սահակ Սրբազանին հորդորում եմ այս խայտառակությունների համար չմեղադրել մեր բարեպաշտ ժողովրդին ու չնեղանալ նրանցից: Մենք` հատկապես հոգևոր առաջնորդներս, հավասարապես, աշխարհիկ պատասխանատուների հետ միասին մեղավոր ենք Պոլսում տիրող այս անկարգությունների համար: Ի վերջո, մենք հաշվետու ենք նաև այն հավատավոր համայնքի առջև, ում ծառայությանն ենք կոչված, այլ ոչ թե առանձին անձանց անհիմն փառասիրությամբ պայմանավորված խարդավանքների: Նաև կոչ եմ անում համայնքի հոգևոր և աշխարհիկ շրջանակներին` համախմբվել և սատարել ոչ թե անձին, այլ այն կարևոր նպատակին ու խնդրին, որն արդեն ահագնացող չափերի է հասել:

Չեմ կարող չանդրադառնալ իմ մյուս հոգևոր եղբոր` Արամ Աթեշյանի պահվածքին և նկատել, որ պատրիարքության շուրջ շարունակ ծավալվող սկանդալները, բանավեճերը ուղղակիորեն կապված են իր անվան հետ, և նա պետք է կարողանա ի վերջո իր մեջ ուժ գտնել հստակ եզրակացության գալ և անի այն քայլերը, որոնք պարտավոր էր անել դեռևս տարիներ առաջ: Ուզում եմ շեշտել, որ պատրիարքի ընտրության հարցը անձերի կամ անձնական շահերի հարց չէ, սա համաեկեղեցական և համազգային հարց է. սա չգիտակցելը անթույլատրելի է և պատճառ է դառնում նմանատիպ ողբերգական զարգացումների:

Ուստի Կոստանդնուպոլսո հայոց պատրիարքության դարավոր փառքն ու պատիվը առաջնային նկատելով` նախանձախնդիր ոգով հորդորում եմ ի սեր պոլսահայության, վերջ տալ կամակորություններին ու անձնական բարդույթներին և նախաձեռնել պատրիարքական ընտրությունները:

 

Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան

Առաջնորդ Գուգարաց թեմի

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ