Հարբած մայրը հեռուստացույցի կառավարման վահանակով ծեծելով սպանել է փոքրիկ դստերը
Բուրիաթիայում 23-ամյա կինը դստերը հեռուստացույցի հեռակառավարման վահանակով այնքան է ծեծել, որ 1,5 տարեկան երեխան մահացել է։ Ոստիկանություն է դիմել նրա ամուսինն ու ասել, որ երեխային մահացած է հայտնաբերել, իսկ կինն անհետացել է։
Ոստիկաններին հաջողվել է գտնել կնոջը, նա իր թափառական ընկերների հետ թաքնված է եղել անտունիների համար նախատեսված կացարանում։ Կինը ոստիկաններին խոստովանել է, որ ինքն է սպանել դստերը։ Նա ասել է, որ գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ փոքրիկը չի ցանկացել քնել, ինքն էլ բարկացել է ու ձեռքի տակ ընկած վահանակով ծեծելով սպանել է դստերը։
Ծեծելուց հետո մայրը քնել է, իսկ առավոտյան արթնանալով՝ հասկացել է, որ սպանել է երեխային։ Նա անմիջապես փախուստի է դիմել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, կինը ձերբակալվել է։