28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես հաշտվել Աստծո հետ

Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ (Ա Հովհ. 4, 16):

Ում մեջ սեր կա, նա Աստծու հետ ամեն ինչից գերիվեր է: Ում մեջ սեր կա, նա չի խորշում ոչ մի բանից` փոքրից և մեծից, փառավորից և անփառունակից, աղքատից և հարուստից. ընդհակառակը`ինքն է բոլորի առջև խոնարհ լինում, մշտապես հույս է տածում… ամեն բանի դիմանում է (Ա Կորնթ. 13, 7):

Ում մեջ սեր կա, նա իրեն ոչ մեկից գերիվեր չի համարում, ոչ մեկի առջև իրեն չի փառաբանում, և ինքը ոչ մեկին չի զրպարտում և զրպարտողներից լսելիքը հեռացնում է:

Ում մեջ սեր կա, նա կեղծավոր և ոլորմոլոր ուղիով չի քայլում, ինքը չի գայթում և թույլ չի տալիս, որ եղբայրը գայթի:

Ում մեջ սեր կա, նա չի մրցակցում, չի նախանձում, չի նայում ատելի աչքով, չի ուրախանում ուրիշների անկումով, չի զրպարտում ընկածին, այլ կարեկցում է նրան և հոգ է տանում նրա մասին, եղբորը զրկանքի մեջ չի արհամարհում, այլ պաշտպանում է և պատրաստ է մեռնելու նրա համար:

Ում մեջ սեր կա, նա Աստծո կամքն է կատարում, նա Աստծո աշակերտն է: Քանզի մեր բարեգութ Տերն Ինքն է ասում. Սիրեցե՛ք միմյանց (Հովհ. 13, 35-34):

Ում մեջ սեր կա, նա ոչ մի բան երբեք չի սեփականում, ոչ մի բանի մասին չի ասում՝ սա իմն է, բայց իր ունեցած ամեն ինչը առաջարկում է բոլորին՝ ընդհանուր օգտագործման համար:

Ում մեջ սեր կա, նա ոչ մեկին իրեն օտար չի համարում, այլ ամենքն իր համար յուրային են:

Ում մեջ սեր կա, նա բարկությամբ չի գրգռվում, չի գոռոզանում, զայրույթով չի բռնկվում, անիրավության համար չի ուրախանում, չար բան չի խորհում, ոչ մեկին չի համարում իր թշնամին՝ բացի սատանայից:

Ում մեջ սեր կա, նա ամեն ինչում համբերատար է… բարեգութ է… երկայնամիտ է (Ա Կորնթ. 13, 4-7): Ուստի երանյալ է նա, ով սեր է ձեռք բերել և նրանով վերաբնակվել Աստծո մեջ, քանզի Աստված գիտե յուրայիններին և կընդունի նրանց իր գիրկը:

Սեր սերմանողը կլինի հրեշտակների կենակիցը և կթագավորի Քրիստոսի հետ:

Բանն Աստված սիրո՛վ երկիր իջավ: Մեզ համար դրախտը սիրո՛վ է բացված, և ամենքին ցույց է տրված երկնքի դուռը:

Մենք սիրո՛վ ենք հաշտվել Աստծու հետ, որ նրա թշնամիներն էինք:

Ուստի ճշմարիտ ենք ասում, որ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ:

Սուրբ Եփրեմ Ասորու «Հոգևոր խրատներ» գրքից

Աղբյուրը` ter-hambardzum.net

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ