Զարեհ Սինանյանը կառաջադրվի Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում
Գլենդեյլի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը երկրորդ անգամ կառաջադրվի որպես քաղաքային խորհրդի անդամի թեկնածու:
Asbarez.com-ի փոպանցմամբ՝ Սինանյանը հայտարարել է, որ իր առաջադրման պատճառը ունեցած ձեռքբերումներն են քաղաքապետ եղած տարիներին և դրական տեսլականը, որ վերջինս ունի Գլենդեյլի զարգացման համար:
«Գլենդեյլը դուրս է եկել տնտեսական ճգնաժամից` պահպանելով իր կենսական ծառայություններն ու ծրագրերը: Այնուամենայնիվ, մենք շատ աշխատանք ունենք անելու, որպեսզի տնտեսական առողջացումն իր ազդեցությունն ունենա Գլենդեյլի բոլոր բնակիչների համար»,- նշել է Սինանյանը: