Լուկաշենկոն Լապշինին Ադրբեջանին չարտահանձնելու պատճառներ չի տեսնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին ու ասել, որ նրան Ադրբեջանին չարտահանձնելու խնդիր չի տեսնում՝ չնայած այդ քայլին չգնալու վերաբերյալ միջազգային բազմաթիվ կոչերին:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուկաշենկոն ասել է, թե Լապշինին չարտահանձնելու հիմքեր չի տեսնում:
«Ի՞նչ հիմքեր ունենք նրան Ադրբեջանին չարտահանձնելու համար: Ոչ մի հիմք»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ Լապշինի վերաբերյալ որոշումը կայացվել է Ինտերպոլի որոշմանը համապատասխան:
Հիշեցնենք, որ Մինսկի ոստիկանությունը 2016 թվ
Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալը որոշում է կայացրել բավարարել Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազության խնդրանքը՝ Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշին ին հանձնելու վերաբերյալ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով քրեական պատասխանատվության ենթարկելու համար։