«Լուրջ խմորումներ են տեղի ունենում»
«Մի քանի օր է, ինչ Սիրիայի հյուսիս-արևմուտքում լուրջ խմորումներ են տեղի ունենում ընդդիմադիր ճամբարում:
Ձևավորվել են երկու հակադիր ճակատներ, որոնց միջև կատաղի բախումներ են նկատվում, հատկապես Իդլիբ նահանգում:
Առաջին ճակատը կոչվում է Թահրիր ալ-Շամ, որը ձևավորվեց ալ-Կաիդան ներկայացնող Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամի հիմքի վրա: Այս ճակատը գնալով ընդլայնվում է և այս պահին իր մեջ ներառում է Նուր ադ-Դին Զինքի, Ջայշ ալ-Սուննա, Անսար ադ-Դին, ալ-Հակ խմբավորումները:
Հակադիր ճակատը ձևավորվել է Ահրար ալ-Շամի շուրջ, որում արդեն մոտ երկու տասնյակ կառույցներ են հավաքված:
Հիշյալ երկու ճամբարների ձևավորումն ու միմյանց միջև կատաղի բախումները կանխորոշելու են Սիրիայի հյուսիս-արևմուտքում ընդդիմադիրների միջև ընթացող զարգացումները՝ իրենց ազդեցությունը թողնելով նաև սիրիական հակամարտության հետագա ընթացքի վրա»:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը