11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Կոմկուսի պաշտոնյային մահապատժի են ենթարկել 11 երեխաների բռնաբարության համար

Չինաստանի Յունչեն քաղաքի Կոմունիստական կուսակցության կենտկոմի նախկին փոխնախագահ Լի Սինգունին մահապատժի են ենթարկել 11 անչափահաս աղջիկների բռնաբարության համար: 

Նախ դատարանը նրան մեղավոր ճանաչելով ցմահ զրկել է քաղաքական իրավունքներից, այսինքն առաջդրելու իր թեկնածությունը եւ ընտրվելու պետական կամ ռազմական պաշտոններում: Այնուհետեւ որպես պատիժ է սահմանել մահապատիժը:

Լի Սինգունը ձերբակալվել է 2012-ի մայիսին: Բռնաբարությունները նա կատարել է 2011-ի 2-րդ կեսին: 

Վերջերս Չինաստանի իշխանությունները հայտարարել են մանկապղծության դեմ ակտիվ պայքարի մասին: Մայիսի վերջին ՉԺՀ Գերագույն դատարանը կոչ արեց դատավորներին ավելի խիստ պատիժ սահմանել երեխաներին բռնաբարողների համար: Երկրի մի քանի նահանգներում 4 ուսուցիչ է ձերբակալվել, որոնք մեղադրվել են աշակերտուհիների բռնաբարության մեջ, որոնցից ամենակրտսերը 8 տարեկան է եղել: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ