09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Թող մարդասիրությունն ու բարությունը առաջնորդեն մեզ»

Հռոմի կաթոլիկ եկեղեցին տոնում է Խաղաղության 50-րդ օրը, որը միջազգային տոն է, որի ժամանակ հավատացյալները Աստծուն կոչ են անում դադարեցնել բոլոր պատերազմները եւ Երկրի վրա խաղաղություն հաստատել: Այս տարի տոնի կարգախոսն է «Ո՛չ բռնությանը․ խաղաղասեր քաղաքականության ոճ»:

«Այս տարվա սկզբին ես անկեղծ խաղաղություն եմ մաղթում բոլոր ժողովուրդներին եւ ազգերին, պետության ղեկավարներին եւ կրոնական համայնքների ներկայացուցիչներին ու քաղաքացիական հասարակության անդամներին»,- ասված է Հռոմի Պապի ուղերձում, որը տարածել է Սուրբ աթոռը:

Հռոմի Պապը բոլորին կոչ է արել հատկապես կոնֆլիկտային իրավիճակներում ակտիվ չբռնությունը կյանքի ոճ դարձնել:

«Թող մարդասիրությունն ու բարությունը առաջնորդեն մեզ միմյանց հետ շփվելիս, միջանձնային, սոցիալական եւ միջազգային հարաբերություններում»,- ասված է Պապի ուղերձում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ