03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ռուսաստանցի Պավարոտտիի» ընդհատված կյանքը․ ով էր կործանված ինքնաթիռի հայազգի ուղեւորը /ֆոտո/

Հովհաննես Գեորգիյանը «Օպերայի ուրվականը» մյուզիքլի աստղն էր, փայլում էր Մեծ Թատրոնի բեմին, հասցրել էր ելույթ ունենալ աշխարհի ամենահայտնի բեմերում։

Հայազգի երգիչը գտնվում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինքնաթիռում, թռչում էր Սիրիա՝ ելույթների։ Թռիչքը, ցավոք, անավարտ մնաց, ինքնաթիռը կործանվեց՝ ընկնելով Սեւ ծովը։

Հովհաննես Գեորգիյանը 49 տարեկան էր, ծնվել էր Լուգանսկում։ Նա հզոր ձայն ուներ, ինչի շնորհիվ նրան «Ռուսաստանի Պավարոտտի» էին անվանում, գրում է Life.ru-ն։

Նա սիրում էր բեմը, սակայն կյանքից առավել սիրում էր ընտանիքին։ Կնոջ՝ Տատյանայի հետ ծանոթացել է «Սերենադա» անսամբլում։ Տանյան անսամբլի ղեկավար Սուրեն Լաչինովի դուստրն էր։

e56fc5c46634bcfe8764c0e96187c059__980x

Տանյան ամենուր ուղեկցում էր ամուսնուն, սակայն վերջին՝ չարաբաստիկ թռիչքի ժամանակ հետը չէր։ Տնից դուրս գալուց առաջ Հովհաննեսը համբուրել է կնոջը, երկու դուստրերին՝ 13-ամյա Կարինային եւ 9-ամյա Սոֆիային, խոստացել շուտ վերադառնալ․․․

d54d4b50c8acdeaef43e80168199b90e__980x

 

48a180c6e76851c67aeabd00bba89757__980x 118f8eadbcc5ace506135bc5fa2f52c2__980x

4c42b112e6f954c516b8bb42cdaeb947__980x 5f0b93514fbb683938879b760ecb75d5__980x

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ