06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՌԴ ՊՆ ինքնաթիռն ընկել է Սեւ ծովը․ զոհերի թվում են նաեւ լրագրողներ, երաժիշտներ /ֆոտո, վիդեո/

Նախօրեին առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարության Ту-154 ինքնաթիռը կործանվել է։

Ինքնաթիռում 92 հոգի է եղել, որոնց թվում՝ անձնակազմի 8 անդամները, ինչպես նաեւ Ալեքսանդրովի անվան անսամբլի ողջ անձնակազմը՝ երաժիշտներ, Առաջին ալիքի, Զվեզդա եւ NTV հեռուստաընկերությունների լրագրողները եւ այլոք։

Ինքնաթիռը թռել է Սոչիից ու կարճ ժամանակ անց՝ 20 րոպեից ռադարներից անհետացել է։ Հայտնի է, որ պաշտպանության նախարարության ինքնաթիռը Լաթաքիա էր թռչում։

Երաժիշտները պետք է տոնական ելույթ ունենային սիրիական «Հմեյմիմ»-ում տեղակայված ռուսական ավիաբազայում։

Զոհվել են ռուսական հեռուստաընկերություններից յուրաքանչյուրից 3 -ական ներկայացուցիչ։

Ինքնաթիռում է եղել նաեւ «Արդար օգնություն» ֆոնդի ղեկավար Ելիզավետա Գլինկան, ով հայտնի էր բժիշկ Լիզա մականունով։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռի կործանման պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել, սակայն փորձաքննությունը ցույց կտա իրական պատճառը։

Փրկարարները ծովից հանել են զոհվածների մեծամասնության դիերը։

15726505_1360484597344377_4166078361525520287_n 15727195_1360484604011043_3498371367250014812_n 15741130_1360484600677710_754913447963166867_n 15726931_1360485090677661_6734924859583276863_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ