22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Յուրի Լուժկովը շտապ տեղափոխվել է հիվանդանոց

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը նախօրեին շտապ տեղափոխվել է հիվանդանոց։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ Լուժկովը Մոսկվայի պետական համալսարանում հանդիպման ժամանակ հանկարծակի կորցրել է գիտակցությունը։

Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ Լուժկովը կլինիկական մահ է տանում, վիճակը ծայրահեղ ծանր է։ Սակայն այսօր Լուժկովը անձամբ է մեկնաբանել իր վիճակի վերաբերյալ լուրերը։

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Լուժկովը նշել է, որ իր՝ կլինիկական մահվան մասին լուրերը հիմարություն են։ Նա իսկապես հիվանդանոցում է, նրա մոտ թեթեւ թոքաբորբ է, որը վիրուսային հիվանդության արդյունք է։

«Կլինիկական մահվան մասին լուրերը հիմարություն են ու սուտ։ Ես մեկ-երկու օրից դուրս կգրվեմ հիվանդանոցից»,- հայտարարել է նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ