27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մի նախանձիր

«ՆՐԱՆՑ ՄՈՏ ԳՈՎԵԼԻ ՉԷ ՈՉ ԱՌԱՔԻՆԻ ԱՐԱՐՔԸ, ՈՉ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՀԱՃԵԼԻՈՒԹՅԱՄԲ ԶԱՐԴԱՐՎԱԾ ԽՈՍՔԻ ՈՒԺԸ, ՈՉ ԷԼ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԻ ՄՆԱՑԱԾ ԲԱՆԵՐԸ»։

Նախանձը յոթը մահացու մեղքերից մեկն է՝ Հպարտություն, ՆԱԽԱՆՁ, բարկություն, ծուլություն, ագահություն, շատակերություն և ցանկասիրություն:

… Նախանձներին կարելի է ճանաչել հենց դեմքից• նրանց աչքերը չոր են ու անփայլ, այտերը կախված են, հոնքերը կիտած, հոգինները պղտորված են կրքով, առարկաների մասին չեն կարողանում ճիշտ դատողություններ անել: Նրանց մոտ գովելի չէ ոչ առաքինի արարքը, ոչ կարևորությամբ և հաճելիությամբ զարդարված խոսքի ուժը, ոչ էլ մրցակցության ու ուշադրության արժանի մնացած բաները:

Ինչպես գիշատիչները, թռչելով բազմաթիվ մարգագետիների մոտով, բազում հաճելի ու բուրումնավետ վայրերով, ձգտում են ինչ որ գարշահոտ բանի և ինչպես ճանճերը, շրջանցելով առողջին շտապում են թարախի մոտ, այդպես էլ նախանձները, չնայելով կյանքի լուսավորության, մեծագույն արժանիքի վրա, հարձակվում են միայն փտած բանի վրա: Եվ եթե պատահի, ինչ-որ բանում սայթաքեն (ինչը հաճախ մարդկանց հետ պատահում է) , նրանք բարձրաձայնում են այդ, ցանկանում, որ միայն դրանով ճանաչեն մարդուն, ինչպես որ չարամիտ նկարիչների կողմից նկարված մարդու դեմքը տարբերվում է երկար քթով, կամ սպիով, կամ էլ մեկ այլ այնպիսի բնածին արատով, ինչը առաջացել է հիվանդության հետևանքով:

Նրանք վարպետ են թե լավը և թե վատը ներկայացնելու գործում՝ խեղաթյուրելով վատ կողմը և զրպարտելով առաքինությունը ու այն ներկայացնելով արատի հետ խառնված, արիին կոչում են հանդուգն, ողջախոհին՝ անզգա, արդարադատին՝ դաժան, խելամիտին՝ նենգ: Ով շքեղություն է սիրում, նրան զրպարտում են անճաշակության մեջ, առատաձեռնին շռայլ են ասում, խնայողին՝ ժլատ: Եվ ընդհանրապես առաքինության բոլոր տեսակներին նրանք որևէ անուն են դնում, ինչը հավասարազոր է դրա հակադիր արատին:

… Չե՞ս տեսնում, թե ինչպիսի չարիք է կեղծավորությունը: Դա նույնպես նախանձի արդյունք է, քանզի երկերեսանիությունը մարդկանց մեջ հիմնականում նախանձի պատճառով է առաջանում, երբ, սրտի խորքում թաքցնելով ատելությունը• արտաքինից սերն են ցուցադրում, որպես ստորջրյա ժայռ, որն ինչ որ չափով ծածկված լինելով ջրով անզգույշներին անկախատեսելի չարիք է պատճառում:

Այդ պատճառով, եթե նախանձից, ինչպես աղբյուրից, մեզ համար հոսում է մահ, բարիքներից զրկում, օտարացում Աստծուց, կարգ ու կանոնի խառնում, կենցաղային ամբողջ բարիքների ոչնչացում, ուրեմն լսենք Առաքյալին և «սնապարծ չլինենք՝ միմյանց գրգռելով և միմյանց նախանձելով» (Գաղատ. 5:26), այլ լինենք «միմյանց հետ քաղցր, գթած՝ ներելով միմյանց, ինչպես որ Աստված ներեց մեզ Քրիստոսով» (Եփես. 4:32):

ՍՈՒՐԲ ԲԱՐՍԵՂ ԿԵՍԱՐԱՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԸ ծնվել է 330 թվականին Կեսարիայում։ Սուրբ Գրիգոր Աստվածաբանի հետ կազմել է «Սուրբ Գիրքը և նրա մեկնաբանը՝ Որոգինեսը» աշխատությունը: Կեսարիայում կառուցել է երկու մենաստան: Մահացել է երիտասարդ, 49 տարեկանում, 379 թվականի հունվարի 1-ին:

Տեր Հովսեփ քահանա Հակոբյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ