21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Մոսկվայում

Դեկտեմբերի 20-ին` Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ), Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) և Թուրքիայի արտգործնախարարները  ծրագրում են հանդիպում անցկացնել Սիրիայի հարցով:

Թուրքական «Haberler» լրատվամիջոցը, հղում անելով ռուսական «Tass» լրատվական գործակալությանը, նշում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար և Վլադիմիր Պուտինի՝ Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովը

«Դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ծրագրվում է անցկացնել  եռակողմ հանդիպում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ:  Նրանք էլ ողջունել են հանդիպում անցկացնելու գաղափարը»:

Նա հավելել է, որ նման հանդիպման կազմակերպման վերաբերյալ ավելի վաղ քննարկումներ էին տեղի ունեցել: Բոգդանովի խոսքերով` Սիրիայի հարցով եռակողմ հանդիպում անցկացնելը անհրաժեշտություն է: Պետք է նպաստել, որ Սիրիայում մարտնչող կողմերը նստեն  բանակցային սեղանի շուրջ  և պայմանավորվեն կրակի դադարեցման, ինչպես նաև  հումանիտար օգնության հարցում, քանի որ այդ ամենը բխում է ՄԱԿ-ի սկզբունքներից:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ