15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Լիբանանահայ հայտնի լրագրողը՝ նախարար

Լիբանանահայ հայտնի լրագրող Փոլա Յագուպյանը Լիբանանի նոր կառավարության մաս է կազմելու: Այս մասին «Հայ Ձայնը» տեղեկանում է «Ալ Տիար» պարբերականից: Ըստ աղբյուրի, 30 անդամից կազմված կառավարության կազմում Փոլա Յագուպյանը կդառնա նախարար և կներկայացնի վարչապետ Սաատ Հարիրիի բլլոկը:

Նշենք, որ Յագուպյանը լրագրողական դաշտում մեծ փորձ ունի և նա երկար ժամանակով աշխատակցել է CNN-ին: Իսկ նախորդ տասը տարիներին վարել է Հարիրիի հովանավորած Future հեռուստակայանով սփռվող Interviews քաղաքական հաղորդումը:

Յագուպյանի՝ նախարար նշանակվելու դեպքում, նա դառնում է առաջին կին նախարարը  լիբանանյան կառավարությունում:

Յագուպյանը հայերենի հետ միասին լավ տիրապետում է արաբերենին, անգլերենին ու ֆրանսերենին։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ