16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Թուրքիայի, ՌԴ-ի, Իրանի և ԵՄ-ի ներկայացուցիչները կքննարկեն սիրիական հարցը

Դեկտեմբերի 14-ին Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի և Եվրամիության (ԵՄ) ներկայացուցիչները կքննարկեն սիրիական հարցը: Թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթի կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի Հալեպում ընդդիմադիրների և քաղաքացիական անձանց համար միջանցքի ստեղծման և հրադադարի ապահովման խնդիրներին:

Մյուս կողմից, Թուրքիան, ԱՄՆ-ն, Իրանը, Ռուսաստանը, ԵՄ երկրներն ու Պարսից ծոցի երկրները համատեղ ջանքեր կգործադրեն ընդդիմադիրներին Հալեպից դուրս բերելու համար:

Հանդիպմանը կմասնակցեն Թուրքիայի արտգործնախարարության և ազգային հետախուզական ծառայության ներկայացուցիչները:

Նշենք, որ վերջին 28 օրում տարածաշրջանում շարունակվող բախումների հետևանքով 71 խաղաղ բնակիչ է զոհվել, կան հազարավոր վիրավորներ: Սիրիայի կառավարության բանակը գրեթե լիովին իր վերահսկողության տակ է վերցրել Հալեպը, իսկ քաղաքացիները ապաստանել են ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող ընդամենը 8 քկմ տարածքում:

Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մտահոգություն էր հայտնել Հալեպում բազմաթիվ խաղաղ բնակիչների դեմ կիրառվող բռնությունների վերաբերյալ ստացված զեկույցների կապակցությամբ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ