Դատավորը խախտման համար տուգանել է ինքն իրեն
Միչիգանի նահանգի դատավորն այնքան արդարացի է գտնվել, որ ինքն իր վրա 25 դոլլարի տուգանք է նշանակել: Պատճառը լսումներից մեկի ժամանակ տեղի ունեցած սխալմունքն է եղել: Դատավարության ընթացքում դատավորի բջջային հեռախոսը զանգել է: Սակայն, համաձայն օրենքի, դատարանի դահլիճ մտնելիս պետք է անջատել բջջային հեռախոսները:
Դատավոր Ռայմոնդ Ոուտը միշտ եղել է այս կանոնի վառ կողմնակիցը և հաճախ անձամբ է ստուգել, թե արդյոք բոլորը անջատել են հեռախոսները:
Հարցազրույցներից մեկում դատավորը խոստովանել է, որ իրեն շատ վատ է զգացել, երբ գրպանում հեռախոսը զանգել է: Նա նշել է, որ անգամ չէր պատկերացնի, որ նման բան տեղի կունա:
Դատավարությունից հետո դատավորը տուգանել է ինքն իրեն ու վճարել տուգանքը: