Հանրաքվեն տապալվեց. Իտալիայի վարչապետը հրաժարական է տվել
Նախօրեին Իտալիայում Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե է անցկացվել, որի ժամանակ իտալացիները ոչ են ասել վարչապետ Մաթեո Ռենցիի առաջարկած փոփոխություններին:
Իտալացիների 60 տոկոսը ոչ է քվեարկել, երկրի իշխանություններն արդեն ընդունել են իրենց պարտությունը, հայտնում է РИА Новости-ն:
Սահմանադրական փոփոխություններով առաջարկվում էր կրճատել երկրի սենատի թե անդամների թիվը, թե լիազորությունները:
Ավելի վաղ Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ եթե ինքը պարտվի, «դա կլինի իմ քաղաքականության տապալումը»: Այժմ` պարտությունից հետո, Ռենցին հրաժարական է տվել:
«Ես պարտվեցի, իտալական քաղաքականության մեջ ոչ ոք երբեք չի պարտվում, իսկ ես ուրիշ եմ»,- ասել է նա` նշելով, որ ինքն արել է այն ամենը, ինչ կարող էր: