15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Նոյեմբերի 30-ին երեկոյան  Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Թուրքական «Internethaber» լրատվական կայքը, հղում անելով Թուրքիայի նախագահական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հեռախոսազրույցի ժամանակ երկու նախագահները անդրադարձել են ռուս-թուրքական հարաբերություններին, սիրիական ճգնաժամին, ինչպես նաև Հալեպ քաղաքին տրամադրվող հումանիտար օգնության հարցին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ սա 6 օրվա ընթացքում արդեն երրորդ հեռախոսազրույցն է Էրդողանի և Պուտինի միջև` Սիրիայի հարցով:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը կարևորել են դեկտեմբերի 1-ին Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիա քաղաքում կայանալիք  ռուս-թուրքական համատեղ ռազմավարական պլանավորման խմբի 5 րդ ժողովի անցկացումը, որին ի դեպ ներկա են գտնվելու Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները:

Նշվում է, որ կողմերը քննարկելով Սիրիայում տիրող իրավիճակը, համաձայնության են եկել Հալեպում բախումները դադարեցնելու և քաղաքում հումանիտար օգնության տրամադրելու հարցում ջանքերն արագացնելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ