27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մերկելը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք դեմ են Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը:

Թուրքական «karar» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Bild» թերթին, նշում է, որ այդ մասին Մերկելը հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության ժողովի ժամանակ: Նա պահանջել էմ որ նշյալ տեղեկությունը փոխանցվի կուսակցության այն ընտրազանգվածին, որին հետաքրքիր է, թե ինչպիսին է «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության դիրքորոշումը Թուրքիայի եվրաինտեգրման հարցում:

Միաժամանակ  Գերմանիայի կանցլերը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել է կյանքի կոչել փախստականների մասին ԵՄ-ի հետ ստորագրած պայմանագրից բխող բոլոր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ  վերջերս Եվրախորհրդարանը (ԵԽ) հաստատել էր Թուրքիայի եվրաանդամակցության բանակցությունները սառեցնելու մասին բանաձևը: Բանաձևն ընդունվել էր 479 կողմ ձայնով: Դեմ էր քվեարկել 37 պատգամավոր, ձեռնպահ՝ 107-ը:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ