Թրամփը ցանկանում է բարելավել հարաբերությունները
ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը տրամադրված Է բարելավել հարաբերությունները Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ, բայց չի ցանկանում «վերաբեռնում» տերմինն օգտագործել այդ ուղեգծի համար:
«Ես չեմ օգտագործի այդ տերմինն այն բանից հետո, ինչ տեղի ունեցավ»,- ասել Է Թրամփը:
Նախընտրական արշավի ընթացքում հանրապետականը քանիցս հայտարարել Է, որ ԱՄՆ-ի բարձրագույն պետական պաշտոնի համար պայքարում իր մրցակցուհու՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից ռուս-ամերիկյան հարաբերությունները «վերաբեռնելու» փորձը կրախի Է մատնվել: Ինչպես նշել Է Թրամփը Քլինթոնի եւ Բարաք Օբամայի վարչակազմի թույլ տված սխալների պատճառով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ կապերը միայն վատացան։