29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վաշինգտոնից պատասխանել են Էրդողանի հայտարարությանը

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջոն Քիբրին անդրարարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, ըստ որի քանի դեռ ԱՄՆ-ը չի արտահանձնել Ֆեթուլլահ Գյուլենին, թուրք ժողովուրդը մտածելու է, որ հեղաշրջման փորձի հետևում ԱՄՆ-ն է կանգնած:

Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության` Քիբրին Սպիտակ տանն անցկացվող ամենօրյա մամուլի ասուլիսի ժամանակ թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան` ասել է, որ Թուրքիայի ԶԼՄ-ների մեծ մասը ոչինչ չի արել հանրության շրջանում նմանատիպ կարծիքի ձևավորումը կանխելու նպատակով:

«Ես չգիտեմ, թե ինչու է թուրք ժողովրդի մտքով նման բան անցնում: Սա զավեշտալի իրավիճակ է, ԱՄՆ-ն որևէ կապ չունի այդ իրադարձության հետ»,- հայտարարել է Քիբրին:

Վերջինս չի ցանկացել մեկնաբանություններ տալ Թուրքիայի իշխանությունների կողմից հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ մեղադրվող ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման վերաբերյալ` ասելով, որ հարցը վերաբերում է արդարադատության նախարարությանը:

Քիբրին նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն աջակցում է ընտրությունների միջոցով և ժողովրդավարական ճանապարհով իշխանության եկած կառավարությանը:

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան «CBS» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ մասնավորապես ասել էր.

«Հեղաշրջման փորձի համար ԱՄՆ-ին չեմ կարող մեղադրել, սակայն ժողովուրդս այսպես է մտածում` այդ դեպքում ինչու՞ եք այդ մարդուն (Գյուլեն-խմբ.) դեռ այդտեղ պահում: Կներեք, բայց թուրք ժողովրդի տեսակետն այդպիսինն է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ մարդուն պահում եք այդտեղ»:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ