30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրաքի հետ հարաբերություններում 3-րդ երկրի միջնորդության կարիք չունենք. Թուրքիան մերժել է Թեհրանին

Թուրքիան մերժել է Իրանի՝ թուրք-իրաքյան հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելու առաջարկը: Իրանի միջնորդության առաջարկը մեկնաբանել է այդ երկրում Թուքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը: Ինչպես հայտնում է թուրքական «Doğan» լրատվական գործակալությունը, դեսպանը նշել է, որ Անկարայի և Բաղդադի կապերը չեն խզվել ու երրորդ երկրի միջնորդության կարիք չկա:
Ըստ թուրք դիվանագետի՝ Թուրքիան դեմ չէ տարածաշրջանում կայունության հաստատման ուղղված Իրանի ջանքերին, սակայն Իրաքը, ինչպես և Իրանը, Թուրքիայի հարևան երկիր է, որի հետ հարաբերությունները շարունակվում են, չնայած առկա խնդիրներին:
«Իրաքի հետ հաղորդակցության խնդիր չկա: Իրաքի գերատեսչությունների հետ որքան էլ բարդ խնդիրներ ենք ունեցել, երբեք երկխոսությունը չի խզվել: Այս իսկ պատճառով էլ երրորդ երկրի միջնորդության կարիք չկա»:

Նշենք, որ Անկարա-Բաղդադ հարաբերությունները լարվել էին, երբ Իրաքի վարչապետ Հայդար ալ Իբադին հայտարարել էր, որ իրենք չեն թույլատրելու Թուրքիայի ստորաբաժանումներին մասնակցել Մոսուլի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրման օպերացիային: Իբադին Թուրքիայից պահանջել էր նաև դուրս բերել զորքերը Իրաքի Բաշիքա շրջանից: Այս պահանջին բավականին խիստ էր արձագանքել Թուրքիայի նախագահը, որն Իբադիին դիմելով ասել էր. «Դու իմ զրուցակիցը չես, իմ մակարդակին, որակին չես: Իրաքում քո գոռում-գոչյունը մեզ համար կարևոր չէ: Ո՞վ է սա: Թող նախևառաջ իր չափը ճանաչի»:
Թուրք-իրաքյան հարաբերություններում լարվածությունը մեղմելու նպատակով Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին և Իրանի փոխարտգործնախարար Իբրահիմ Ռահիմպուրը հայտարարել էին Թեհրանի միջնորդության պատրաստակամության մասին:
Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ