28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

”Ճշտի” համար. ինչպես են “օրենքով գողերը” բանտում ծեծում իրար /վիդեո/

Նախօրեի երեկոյան Կիեւի “Բորիսպոլ” օդանավակայանում արգելել են վրացի “օրենքով գող” 42-ամյա Գեորգի Վիբլիանիի մուտքն Ուկրաինա: Հանցագործ աշխարհում նա հայտնի է Գեորգի Մեկաչքանի անունով: Նույն օրը “օրենքով գողն” ստիպված է եղել մեկնել 3-րդ երկիր: Որպես այդպիսին նա ընտրել է Թուրքիան, գրում է “primecrime.ru” կայքը: 

Վիբլիանին 16 տարվա բանտարկությունից ազատ է արձակվել Վրաստանի նոր իշխանությունների հայտարարած համաներման արդյունքում ապրիլի վերջին: Ըստ Ուկրաինայում ներկայացրած փաստաթղթերի` նա այս ողջ ընթացքում Վրաստանում է գտնվել: 

Գաղտնիք չէ, որ Թբիլիսիի թիվ 7 մեկուսարանում բանտարկության ժամանակ Վիբլիանին ակտիվորեն մասնակցել է հավանության չարժանացած “օրենքով գողերի” հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու գործընթացին, որի հետեւանքով նրանք “զրկվել են տիտղոսից”: Չար լեզուները պնդում են, որ այդ ամենից տեղյակ է եղել բանտի ղեկավարությունը, որը միմյանց հետ անհաշտ “գողերին” նույն բանտախցում է տեղավորել: Մի շարք “օրենքով գողերի” կարծիքով` Վիբլիանիի հաշվեհարդարները ոչ միշտ են արդարացի եղել: Այդ համատեքստում էլ Վիբլիանիի “գործընկերներից” մեկն այժմ մտադիր է հանդիպել նրան եւ ոչ շահավետ հարցեր տալ` ”ճիշտը” վերականգնելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ