Ամերիկուհին բանտ է նստել` հանուն ծխելը թողնելու
ԱՄՆ-ի բնակչուհին հարձակվել է ոստիկանի վրա` բանտում հայտնվելու նպատակով, որտեղ նա հույս ունի ազատվել նիկոտինային կախվածությունից:
Կալիֆորնիայի բնակչուհի Էտտա Լոպեսը մի ամբողջ օր կանգնել է Սաքրամենթոյի բանտի մոտ` սպասելով իրավապահ մարմիններն: Նա ցանկացել է վստահ լինել, որ կհարձակվի հենց ոստիկանի վրա, որպեսզի իր ծրագիրն իսկապես աշխատի:
Պարզվել է, որ տուժածը տեղի ոստիկանապետի ազգականն է: Դատարանում նա պատմել է, որ Լոպեսը մոտեցել է իրեն եւ առանց որեւէ բացատրության` ապտակել իրեն: Այնուհետեւ կինը բացատրել է, որ ցանականում է բանտում հայտնվել միայն այն պատճառով, որ ծխախոտ գտնելու հնարավորություն չունենա:
Դատարանը Լոպեսին 63 օրվա ազատազրկման է ենթարկել: Նա ընդունել է իր մեղավորությունը եւ լիովին համամիտ է եղել դատավճռի հետ:
Նշենք, որ 2004-ից ԱՄՆ-ի բանտերում արգելված է ծխելը, ինչպես նաեւ այդ հաստատություններ ծխախոտ տանելը: