20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ինչպես հեշտ արդուկել հագուստը․ օգտակար խորհուրդ

Տնային տնտեսուհիները գիտեն, որ սննդային ալյումինե փայլաթիթեղն անփոխարինելի է կենցաղում։ Այն ինչի մեջ ասես չեն օգտագործում։ Սակայն քչերը գիտեն, որ փայլաթիթեղն անփոխարինելի է նաեւ արդուկի համար։

Որպեսզի արագացնեք արդուկի գործընթացը, ձեզ ընդամենը փայլաթիթեղ պետք կգա։ Հանեք արդուկի սեղանի կտորը, տակը հարթ կերպով փայլաթիթեղ դրեք, ապա կրկին կտորը անցկացրեք ու սկսեք արդուկը։

Այս տարբերակով ձեր հագուստի անգամ ամենափոքրիկ անհարթությունները կուղղվեն երկու կողմից էլ։ Փայլաթիթեղի օգնությամբ կարող եք հարթեցնել թե մետաքսե շորերը, թե շիֆոնե։ Եթե նուրբ շոր է, այն անմիջապես փայլաթիթեղի վրա փռեք, արդուկը պահեք շորից 3-5 սմ հեռավորության վրա ու միացրեք գոլորշու ռեժիմը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ