Փորձել են գրավել Օդեսայի հյուրանոցներից մեկը․ կան վիրավորներ /վիդեո/
Օդեսայի Villa le Premier հյուրանոցի վրա հարձակում է տեղի ունեցել, ինչի արդյունքում կան վիրավորներ։ Մի խումբ դիմակավորված անձինք ներխուժել են հյուրանոց եւ զենքերով սպառնալով՝ պատանդ վերցրել ներկաներին։
Հրաձգության արդյունքում 3 հոգի վիրավորվել է, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ոստիկանները ձերբակալել են հանցագործներին, ընդհանուր առմամբ՝ 23 հոգու։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, սակայն մանրամասներ չեն նշվում։