Իտալիան վերջապես նախագահ ընտրեց

Իտալիայի նախագահ է կրկին ընտրվել գործող նախագահ Ջորջո Նապոլիտանոն` դառնալով առաջին վերընտրված նախագահն այս երկրի պատմության մեջ: Նա արդեն երդում է տվել հավատարիմ մնալ իր երկրին եւ սահմանադրությանը: Ինչպես տեղեկացնում են տեղի ԶԼՄ-ները, երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել խորհրդարանի ընդարձակված նիստում:
87-ամյա Նապոլիտանոն մտադրություն չուներ քաղաքականություն վերադառնալ, սակայն նա կրկին ստիպված էր հաշտվել նախագահի աթոռի հետ, քանի որ քվեարկության առաջին մի քանի փուլերից պարզ դարձավ, որ թեկնածուներից ոչ մեկը չի կարողանում հավաքել ձայների անհրաժեշտ քանակությունը:
Նախագահը շնորհակալությւոն է հայտնել իր հանդեպ ունեցած վստահության համար` հավելելով, որ թոշակի անցնելը ստիպված է հետաձգել: