13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Հունգարիայում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել

Հունգարական Սեգեդ քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է բացվել: Ինչպես տեղեկացնում է “Stop.hu”-ն, հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր, Բարի կամքի դեսպան Լեւոն Սարգսյանը ողջունել է հուշարձանի բացումը Հունգարիայում: 

Հունգարիայի ԱԳ նախարար Յանուշ Մարտոնին անձամբ ներկա չի գտնվել հուշարձանի բացման արարողությանը, սակայն նա նամակ է հղել արարողության մասնակիցներին, որում հույս է հայտնել, որ Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները կվերկանգնվեն: 

Հիշեցնենք, որ Հայաստանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, երբ նախորդ տարվա օգոստոսին Հունգարիան Ադրբեջանին արտահաձնեց հայազգի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ